20/09/2024 14:24
Կանգնած եմ հայ ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հանդիպել է Ադրբեջանի արգեսիայից տուժած հայ կանանց հետ։
«Պատիվ եմ ունեցել հանդիպելու խիզախ հայ կանանց հետ, որոնք խորապես տուժել են Ադրբեջանի դաժանությունից: Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները զոհվել Ադրբեջանի ավիահարվածներից, խոշտանգվել, բռնաբարվել ադրբեջանական ուժերի կողմից: Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին», - X-ի իր միկրոբլոգում գրել է Ներկայացուցիչների պալատի անդամը: