19/09/2024 21:18
Ռուսական կողմը առաջխաղացում է գրանցել Դոնեցկի ուղղությամբ և հայտարարել հետագա քայլերի մասին
Ռուսական վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գեորգիևկա բնակավայրը, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների ակտիվ և արդյունավետ գործողությունների շնորհիվ ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գեորգիևկա բնակավայրը»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։
Գեորգիևկան գտնվում է ԴԺՀ Մարինսկի շրջանում, ռուսական կողմը, իր վերահսկողությաան տակ առնելով բնակավայրը, հնարավորություն է ստացել ամրացնել իր դիրքերն ու զորքերը դեպի հյուսիս՝ Կրանսնոգորովկայի շրջանում, որի նկատմամբ ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել անցած շաբաթ։ Կրանսնոգորովկան կարևոր լոգիստիկ հանգույց է Դոնեցկի ուղղությամբ, այստեղ, այլ արդյունաբերական կենտրոններից բացի, գտնվում են Ուկրաինայի ԶՈՒ վնասված զինտեխնիկայի վերանորոգման բազաները։ Այսպիսով, ուկրաինական կողմը կորցրել է վնասված զինտեխնիկան վերանորոգելու և այն ռազմադաշտ վերադարձնելու հնարավորությունը։
Բացի այդ, Գեորգիևկայի նկաատմամբ վերհսկողություն սահմանելով, հնարավոր է դառնում հետագա առաջխաղացումը դեպի Մաքսիմիլյանովկա և Կուրախովո, որն առանձնահատուկ նշանակություն ունի ռազմաճակատի այս հատվածում Ուկրաինայի պաշտպանության համար։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Կուրախովոյի նկատմամբ վերահսկողություն սահմանելու դեպքում Վուգլեդարի մոտ ուկրաինական զինված ուժերին շրջափակման մեջ առնելու հավանականությունը կմեծանա, կդժվարանա ուկրաինաական զորքերի մատակարարումն ապահովելը։ Այս խնդիրն ուկրաինական կողմի համար էլ ավելի կսրվի, եթե ռուսական կողմը վերահսկողություն սահմանի նաև Կոնստանտինովկայի և Պրեչիստովկայի նկատմամբ։