20/09/2024 15:35
Ինչու է պարբերաբար հետաձգվում «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5%-ի փոխանցումը ՀՀ կառավարությանը
ՀՀ կառավարությանը «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի փոխանցման հետաձգումը պայմանավորված է տեխնիկական պատճառնելով։ Այս մասին ի պատասխան «Փաստինֆոյի» հարցման՝ հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, սակայն չեն մանրամասնում, թե հատկապես ինչ տեխնիկական խնդիրների մասին է խոսքը։
Միաժամանակ ձգձգվում է նաև ընկերության կողմից հանքի շահագործումը։
Կառավարության կողմից «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5%-ն ընդունելու մասին հայտարարությունն արվել էր դեռևս այս տարվա հունվարի 18-ին, բաժնետոմսերի հանձնումը, սակայն արդեն տևական ժամանակ է՝ տեղի չի ունենում։ Հերթական հետաձգման արդյունքում որոշում էր կայացվել, որ փոխանցումը տեղի է ունենալու այս տարվա օգոստոսին, սակայն փոխանցման ժամկետը կրկին հետաձգվել է մինչև նոյեմբեր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: