20/09/2024 15:41
««Ռադիոլուր»-ի պատասխանը». Հանրային ռադիոյում ժամացույցի «Բաքու» ցուցանակը փոխարինվել է «Ստեփանակերտ» ցուցանակով
Հանրային ռադիոյում ժամացույցի «Բաքու» ցուցանակը փոխարինվել է «Ստեփանակերտ» ցուցանակով։
««Ռադիոլուր»-ի պատասխանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային ռադիոյի «Կյանքին ասել այո» հաղորդաշարի հեղինակ Ալիսա Գևորգյանը, որի որդին՝ Դավիթը, զոհվել է 44-օրյա պատերազմում՝։
Նա նաև լուսանկար է հրապարակել։
Նշենք, որ Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Քոլոյանը հայտարարել էր, որ բացարձակ խնդիր չի տեսնում նրանում, որ այսուհետև ռադիոյի պատին, ի թիվս այլ քաղաքների ժամացույցների, կլինեն նաև Բաքվի և Անկարայի ժամերը։
Նա հավելել էր, որ չի հեռացնի Բաքվի ժամը, անգամ եթե աշխատակիցները շարունակեն պնդել, քանի որ թեպետ թշնամական քաղաքներ են և մեզ վրա ճնշումներ են գործադրում, բայց այդ քաղաքները գոյություն ունեն։