20/09/2024 14:54
Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի, Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոյի եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ավագ պատասխանատու Քրիստին Փրինսի հետ, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: