20/09/2024 21:54
«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել է
«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է։
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ԿարենՀակոբյանը, մեղադրյալի կարգավիճակով, ձերբակալվել է։
«Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում»,- նշել է Աբրահամյանը։