21/09/2024 11:31
«Քանի՞ կոպեկ արժե վախեցած գալը, սպասում է՝ ծնողները գնան, որ գա Եռաբլուր, չենք գնալու». Զոհվածի հայրը՝ Փաշինյանին (Տեսանյութ)
Զոհված զինծառայողի ծնողներից Վիգեն Ազատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինչպես նախատեսել էին՝ արեցին, նրանք Եռաբլուրում են, որ թույլ չտան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն:
«Այսինքն՝ խանգարեցինք տվյալ ժամին իրենց այցը Եռաբլուր: Քանի՞ կոպեկ արժե վախեցած գալը, սպասում է՝ ծնողները գնան, որ գա Եռաբլուր: Մենք չենք գնալու»,-ասաց նա:
Հարցին՝ կլինե՞ն բախումներ, եթե վարչապետը գա՝ նա պատասխանեց. «Թող իրենք մտածեն, մենք սովոր ենք արդեն: 4 տարի նկար համբուրողի համար բախումն էակա՞ն է»:
Խոսելով օրվա խորհրդի մասին՝ Ազատյանը նշեց, որ տղաների տոնն է, գալիս շնորհավորում ու գնում են, ուրիշ տեղ չկա շնորհավորելու:
«Այսօր մեր երկիրը նորմալ ղեկավարի կարիք ունի, որ վերադարձնի հայի պատիվը, արժանապատվությունը և մնացածը, որ կորցրել ենք»,-ասաց նա։