21/09/2024 16:40
Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովում
Խաղաղօվկիանոսյան նավատորմն ազդարարել է ռուս-չինական ռազմածովային «Փոխգործակցություն - 2024» զորավարժությունների մասին։ Համապատասխան հղորդագրությունը տարածել է Ռուսաաստանի ռազմածովային նավատորմի մաս հանդիսացող Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը։
«Խաղաղօվկիանոսյան նավատորմի և Չինաստանի նավատորմի ռազմանավերը ծով են դուրս եկել Վլադիվոստոկի կողմից՝ ռուս-չինական «Փոխգործակցություն - 2024» համատեղ ռազմածովային զորավարժություններն անցկացնելու համար»,- հայտնել են նավատորմից՝ հավելելով, որ զորավարժությունների մեկնարկին հանդիսավոր արարողություն է նախորդել։
Զորավարժությունները կտևեն մեկ շաբաթ, Ճապոնական ծովում երկու երկրների ռազմանավերի անձնակազմերը կմշակեն ու կիրականացնեն օդից, ջրից և ստորջրյա միջավայրից պայմանական թշնամու հարձակումը հետ մղելու գործողություններ, կիրականացվեն համատեղ այլ մանևրներ։
«Նավերի անձնակազմերը կիրականացնեն մարտական վարժանքներ՝ օգտագործելով հակաօդային և հակասուզանավային զենքեր»,- նշված է հաղորդագրությունում։