21/09/2024 19:02
Լեհաստանի հարավում ջրհեղեղը մեծ վնասներ է պատճառել
Լեհաստանի հարավում՝ Ներքին Սիլեզիայում ջրհեղեղի պատճառած վնասը գնահատվում է գրեթե 1 միլիարդ դոլար, ճգնաժամային շտաբի նիստի ժամանակ հայտնել են տեղական իշխանության ներկայացուցիչները։
Դրանք նախնական հաշվարկներ են՝ ընդգրկող 25 բնակավայր ու 2 քաղաք, այնինչ մի շարք շրջաններում ջրհեղեղի պատճառած վնասների ամբողջական գնահատում չի արվել, ուստի վնասի չափը կարող է շատ ավելի մեծ լինել։
Հորդառատ անձրևների պատճառով Լեհաստանի հարավում հեղեղումներ են տեղի ունեցել. գետերը դուրս են եկել ափերից, բնակավայրերը հեղեղվել են, մարդիկ տարհանվել են, արդեն գրանցվել է մի քանի զոհ, մի շարք շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։
Տարերային աղետից ամենից շատ տուժել է Ներքին Սիլեզիայի վոյեվոդությունը, որի կենտրոմը Վրոցլավ քաղաքն է։