22/09/2024 16:48
Կլինեն մարդիկ, որոնք կասեն «սուգդ սգա», հավատացե՛ք սուգը սգալու հնարավորությունից էլ են մեզ զրկել. Աստղիկ Գալեյան (Տեսանյութ)
Համոզված եմ, որ էկրանից այն կողմ կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ «սուգդ սգա», բայց հավատացե՛ք սուգը սգալու հնարավորությունից էլ են մեզ զրկել. Մարզահամերգային համալիրում Սրբազան շարժման մեծ հավաքին հայտարարեց 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայր՝ Աստղիկ Գալեյանը։
«Մե՛նք պետք է պահաջատեր լինենք, որովհետև մե՛ր որդիներին է սպանել, մեր Հայրենիքն է հանձնել։ Եվ մենք ձեզ հետ, բոլորիդ հետ պետք է լինենք պայքարի առաջնագծում։ Մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչև արդարությունը կհաղթի։ Սրբազան պայքարը սկսվեց Կիրանցից՝ մեր Սրբազան Հոր առաջնորդությամբ, պայքարը սկսվեց նահատակված ծնողների օրհնությամբ ու օրհնությամբ էլ պետք է ավարտվի։ Այո՛, պետք է ավարտվի հաղթանակով։ Եվ ինչպես Սրբազան Հայրն է ասում, Եռագույնը պետք է հաղթի սևին ու սպիտակին»,-ասաց նա։