22/09/2024 13:13
«Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին. կա 3 վիրավոր
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:10-ի սահմաններում Արարատի մարզի բնկաիչ 42-ամյա Հայկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին, ընկնել ջրատարը և առաջ ընթանալով՝ բախվել է բետոնե կամրջին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Հայկ Հ.-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Մկրտիչ Մ.-ն և 43-ամյա Հարություն Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու Վեդու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։