23/09/2024 16:24
Ընդդիմադիրներին քրեական գործերով փորձում են լռեցնել. Վազգեն Սաղաթելյան (Տեսանյութ)
Մենք բազմիցս ասել ենք, որ խոսքի ազատությունը պետք է պաշտպանվի, լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները, պատերազմից հետո, երբ իրենց հասցեին սուր քննադատություններ եղան, սկսեցին քրեականացնել վիրավորանքը, սուրը քննադատությունը.
«Հետո միջազգային հանրության ճնշումների ներքո ստիպված եղան ապաքրեականացնել դա: Հասկանում ենք, որ իշխանությունները, եթե կարողանան ընդդիմադիրների քայլերը, հաց ուտելը, շնչելը քրեականացնել, դա կանեն: Բայց որոշ մարդկանց դեպքում իշխանությունների նման քայլերը զսպվում են: Օրինակ, ես տեսանյութ եմ տեղադրում իմ էջում, նիկոլական շատ մարդիկ մտնում են ու հայհոյանքներ գրում իմ հասցեին: Ու այդ մարդկանց մասով մի հատ քրեական գործ չկա: Իրենց համար լրիվ օքեյ է մեզ վիրավորելը:
Ընդդիմադիր դաշտին քրեական գործերով փորձում են լռեցնել»։