23/09/2024 16:32
Վազգենի ու Նարեկի գործերում կարելի է տեսնել բազմաթիվ դրվագներ, թե ինչպես են փորձում լռեցնել ընդդիմախոսներին. Մամիջանյան (Տեսանյութ)
Այստեղ քրեական գործ չկա, այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ դրվագներ, թե ինչպես են փորձում լռեցնել ընդդիմախոսներին, Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նա ընդգծեց՝ քանի ՀՀ-ում հայրենասերներին չի հաջողվել լռեցնել, այսպիսի գործերը շատ են լինելու. «Բազմիցս ասել եմ՝ սա պետական ռեսուրսի անիմաստ վատնում է, դրանից որևէ մեկս չենք վախենալու»: