23/09/2024 16:16
Առաջիկա մի քանի ամիսը վճռորոշ կլինի. Զելենսկի
Առաջիկա մի քանի ամիսը վճռորոշ կլինի. ԱՄՆ-ում The Golden Plate Award մրցանակին արժանանալու ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մենք քիչ ժամանակ ունենք։ Հաջորդ մի քանի ամիսը վճռորոշ կլինի այս պատերազմում։ Սա պատերազմ է հանուն ազատության։ Մեզ բոլորիս հաղթանակ է պետք, և դրա համար անհրաժեշտ է արագ գործել։ Աշխարհը չպետք է թույլ տա պարտություն»,-ասել է Զելենսկին։