23/09/2024 12:10
Տարբեր լոբբիների օգտագործումը չեն նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր ջանքերին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել Նյու Յորքում թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ։
«Դուք բոլորից լավ գիտեք՝ ինչ անհարմարություններ են առաջացել թուրք-ամերիկյան հանրության շրջանում։ Պետք է զգոն լինենք այն մտածելակերպի նկատմամբ, որը փորձում է թունավորել մեր երեխաների և երիտասարդների միտքը՝ դպրոցական ծրագրերը լցնելով անհիմն զրպարտություններով: Ձեր միասնությունն ու համակարգումն ամերիկացի քաղաքական գործիչներին թույլ կտան իմանալ պատմական ճշմարտությունը։ Հարցերի քաղաքական օգտագործումը, որոնցով պետք է զբաղվեն պատմաբանները, և տարբեր լոբբիների օգտագործումը չեն նպաստի ո՛չ թուրք-ամերիկյան, ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին»,-ասել է Էրդողանը։