23/09/2024 13:52
Այցը չեղարկվել է, քանի որ Կանադայում հրաժարվել են ընդունել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը
Yerevan.Today-ին հայտնի են դարձել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Կանադա այցի չեղարկման իրական պատճառները: Լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ Ալեն Սիմոնյանի գլխվորած պատվիրակությանը հրաժարվել են ընդունել Կանադայի հայ համայնքի տարբեր շրջանակներ։
Պատվիրակության կազմը միայն ՔՊ անդամներով համալրելն էլ իր հերթին խնդիրներ է առաջացրել Կանադայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպելու առումով։ Կանադայի պաշտոնական շրջանակները հրաժարվել են հանդիպել ժողովրդավարության սկզբունքների կոպիտ խախտումով կազմված, միայն քպականներ ընդգրկող պատվիրակության հետ։
Այս ամենը հանգեցրել է այցի չեղարկմանը։