23/09/2024 15:59
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն Իջևանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության հետ սահմանազատման գործընթացն է քննարկել
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակության անդամներն օրերս այցելել են Իջևանում տեղակայված Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելություն:
«Պատիվ էր Իջևանում նախորդ շաբաթ հյուրընկալել Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշին, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակությանը», - այս մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում:
Կողմերի միջև տեղի է ունեցել արդյունավետ քննարկում՝ կապված սահմանազատման վերջին գործընթացի և տեղում «առաքելության արժեքավոր աշխատանքի վերաբերյալ»: