23/09/2024 17:26
Երևանի գետնանցումներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի և ոտքի շրջանում՝ վնասվածքներով
Այսօր՝ ժամը 06:15-ի սահմաներում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի մոտ գտնվող ստորգետնյա անցումում, տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները
նշված վայրում հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի՝ գլխի և ոտքի մասը՝ վնասված:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացած քաղաքացու ինքնությունը: