23/09/2024 12:23
Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևոր հնարավորություն են ստացել. Էրդողան
Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևոր հնարավորություն են ստացել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների վերացումը, ինչպես նաև խաղաղության և բարիդրացիության հաստատումը մեր հիմնական սկզբունքներից են։ Թուրքիան կարևոր է համարում, որ բոլոր պետությունները հարգեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգային իրավունքը»,- ասել է նա։
Ըստ Էրդողանի՝ ասօր ժամանակակից աշխարհն իր թվարկած սկզբունքների խիստ կարիքն ունի։