23/09/2024 12:08
Հայաստանը միասնական ազգային տաղավարով Նյու Դելիում մասնակցել է «World Food India 2024» միջազգային երրորդ ցուցահանդեսին
Սեպտեմբերի 19-22-ը Հայաստանի Հանրապետությունը միասնական ազգային տաղավարով Հնդկաստանի Հանրապետության Նյու Դելի քաղաքում մասնակցել է «World Food India 2024» միջազգային երրորդ ցուցահանդեսին՝ ներկայացնելով 11 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, վերամշակված սնունդ և այլն)։
Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 9 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև ընկերություններ և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 30 երկրից և շուրջ 15000 այցելու։
Ցուցահանդեսի շրջանակներում անց է կացվել «Global Food Regulators Summit 2024»-ը, ինչպես նաև տեղի են ունեցել գործարար հանդիպումներ՝ B2B, B2G, G2G ձևաչափերով։