24/09/2024 10:13
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվnւմ է. նպատակը Հայաստանի գլխին իջեցված նախապայմանների ամբողջական բավարարմանը հասնելն է․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանի նախագահն Ադրբեջանում նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստում բավականին կոշտ և վտանգավոր հայտարարություններ է հնչեցրել, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ալիևն, անդրադառնալով Հայաստանի ռազմական գնումներին, նշել է, որ այն երկրները, որոնք զինում են ՀՀ-ին, ուղիղ պատասխանատվություն են կրելու ապագայում սպասվող իրադարձությունների համար:
«Թե ինչ է իրենից ներկայացնում «ապագայում սպասվող իրադարձություն» ձևակերպումը՝ կարելի է կանխատեսել, բայց դա ակնհայտորեն ոչ մի առնչություն չունի ՀՀ կառավարչի` ՄԱԿ-ում հնչեցրած «ապագա կա» կարգախոսի հետ:
Ադրբեջանը տևական ժամանակ է քարոզչական, դիվանագիտական ջանքեր է գործադրում ՀՀ-ի ռազմական գնումները Ադրբեջանի դեմ ռևանշի նախապատրաստություն ներկայացնելու համար, ըստ այդմ` նախապես ագրեսորի պիտակ դաջելով ՀՀ գործող իշխանության դեմքին:
Սակայն իրադրությունը, մեղմ ասած, լրիվ այլ է: Իրականում, Ադրբեջանն է խոշոր մասշտաբներով զինվում, որի նպատակը Հայաստանի գլխին իջեցված նախապայմանների ամբողջական բավարարմանը հասնելն է»,- նշել է Աբրահամյանը։