24/09/2024 11:24
Խնդրահարույց հարցերի մասին կբարձրաձայնեմ. Հրայր Թովմասյանը՝ սահմանազատման կանոնակարգի մասին (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։
Նիստից առաջ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կանոնակարգի վերաբերյալ իր դիտարկումները կբարձրաձայնի խորհրդակցական սենյակում։
«Եթե խնդիրներ նկատեմ, առաջին հերթին խորհրդակցական սենյակում կբարձրացնեմ, նոր՝ լրատվամիջոցների համար»,- ասաց նա։