24/09/2024 21:00
Ռուսաստանը խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանի հրթիռակոծումը
Մոսկվան խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Լիբանանի դեմ իրականացված լայնածավալ ռազմական գրոհները, նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում՝ Բեյրութի ուղղությամբ իսրայելական կողմի վերջին հրթիռակոծությունների կապակցությամբ։
«Սեպտեմբերի 23-ին Իսրայելի ղեկավարությունը հայտարարեց ՑԱԽԱԼ-ի հարձակողական գործողության մեկնարկի մասին, որն ստացել է «Հյուսիսի նետեր» անունը և որի նպատակն է հռչակվել «Հըզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքի ոչնչացումը: Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Լիբանանի տարածքին։ Գրոհի են ենթարկվել երկրի հարավում և արևելքում գտնվող տասնյակ բնակավայրեր։ «Հըզբոլլահ»-ն իր հերթին ակտիվ հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելում ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Խստորեն դատապարտում ենք Լիբանանի դեմ իրականացվող լայնածավալ ռազմական հարձակումները։ Հատուկ ընդգծում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ խաղաղ բնակչության դեմ ուղղված այս հարվածների անթույլատրելիության վերաբերյալ»,- նշված է մեկնաբանությունում։