Սերժ Սարգսյանը ՄԱԿ ամբիոնից հստակ ասել է, որ Արցախն առուծախի առարկա չէ, քանի որ հայրենիքը սուրբ է. Շարմազանով

24/09/2024 15:51

Սերժ Սարգսյանը ՄԱԿ ամբիոնից հստակ ասել է, որ Արցախն առուծախի առարկա չէ, քանի որ հայրենիքը սուրբ է. Շարմազանով


Իսկ կար ժամանակ, երբ Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից սպասարկում էր Հայաստանի, Արցախի ու հայկական Սփյուռքի շահերը, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա ընդգծել է՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ելութ ունենալը ոչ թե աննպատակ ու ինքնանպատակ պետք է լինի, այլ կարեւոր գործիք՝ բարձրաձայնելու քո պետության ու ազգի մարտահրավերների, սպառնալիքների ու շահերի մասին։

«Տարիներ շարունակ ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում արտաքին հարթակներում ու նախ եւ առաջ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից բարձրաձայնվել են Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի շահերից բխող փաստարկված դրույթներ՝ ընկալելի լինելով միջազգային հանրության համար։

Չի եղել ՄԱԿ-ում մի ելույթ, որտեղ Սերժ Սարգսյանը չխոսի տարածաշրջանային անվտանգային ճարտարապետության կառուցման մեջ հայկական շահերի կարեւորության ու Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման մասին։

ՄԱԿ-ի բարձր ամբիոնը լավ հարթակ է հանդիսացել խոսելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու Հայոց ցեղասպանության դատապարտման, ինչու չէ նաեւ խաղաղության հասնելու մասին։

Բայց արժանապատիվ խաղաղության,այլ ոչ՝ կապիտուլյացիայի։

Այսպիսով, ՄԱԿ-ի 69-րդ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որտեղ նշել է.

«Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Պատմության մեջ նախադեպը չունեցող՝ մի ողջ ժողովրդի սպանդի և հայրենազրկման նպատակ հետապնդող այդ ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք: 1915թ. Ցեղասպանությունը քաղաքակրթության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, իսկ դրա ոչ լիարժեք դատապարտումը՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երևույթ»։

Նախագահը հստակ նշում է, որ Հայոց ցեղասպանությունը «մարդկային քաղաքակարթության դեմ ուղղված հանցագործություն է»։

Սերժ Սարգսյանի նման ձեւակերպումը հենց այնպես չէր այդպիսին ընտրված։

Դեռեւս 1915-ի մայիսի 24-ին Անտանտի/Մեծ Բրիտանիա,Ֆրանսիա եւ Ռուսաստան/ պետություններն ընդունեցին հռչակագիր, որի համաձայն Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի զանգվածային ջարդերը որակվեցին «հանցագործություն մարդկային քաղաքակրթության դեմ»։

Երրորդ նախագահը ՄԱԿ-ի 69-րդ ասամբլեայում նաեւ հայտարարում է, որ միայն անցյալի հանցագործությունների դատապարտումը կարող է կանխարգելել նոր հանցագործությունները։

Այսինքն՝ դատապարտումն է նոր հանցագործություններ կանխելու լավագույն գործիքը։

Անդրադառնալով Թուրքիայի քաղաքականությանը՝ Սերժ Սարգսյանը նշել է.«Հայտնի է, որ պաշտոնական Երևանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, և ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»։

Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հստակ ասում է, որ Ազատ Արցախն առուծախի առարկա չէ, քանի որ «հայրենիքը սուրբ է»։

Նա նշում է, որ անթույլատրելի է Հայաստանի հետ խոսել «քաղաքական շանտաժի» լեզվով։

Եվ «գրողի ծոցը վավերացնեք»-ը հստակ ուղերձ էր միջազգային հանրությանը, որ ՀՀ-ն ամեն գնով չի պատրաստվում կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։

Սերժ Սարգսյանը փաստում է, որ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը դա ամեն գնովը չէ, տիկնայք եւ պարոնայք։

Սա ազգային ու պետական գործիչ նախագահի խոսք է, որը ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է արժանապատիվ խաղաղության, այլ ոչ թե մուրացկանի կեցվածքով։

Խոսելով ինքնորոշման իրավունքի իրացման մասին՝ Սերժ Սարգսյանն ասում է. «Օրեր առաջ Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն կրկին ապացուցեց, որ հենց հանրաքվեի ինստիտուտն է ներկայում հետևողականորեն դառնում էթնիկ խնդիրների խաղաղ կարգավորման կարևորագույն իրավական գործիքներից մեկը: Եվ պատահական չէ, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հենասյունը ևս հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է»։

Սա է պետական խոսույթը, ոչ թե հակառակորդների նարատիվը պաշտպանելու գործելաոճը։

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից կոնկրետ հակադարձում է նաեւ Ադրբեջանի կեղծ ու ստոր «փաստարկներին»։

Նա նշում է. «Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի ԱԽ կողմից պատերազմի տարիներին ընդունած 4 բանաձևերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում:

Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը:

Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձևերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման:

Բանաձևերում ամրագրված պահանջներից են նաև՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների և էներգետիկ կապերի վերականգնումը (853 բանաձև), հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (874 բանաձև): Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում: Ադրբեջանի Նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը:

Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում ԼՂ հետ, որն, ի դեպ, 1994թ. հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում:

Ոչ մի բանաձևում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ:

Վերոնշյալից ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ չեն իրականացրել ՄԱԿ-ի ԱԽ հիմնարար պահանջները՝ այդ թվում նաև մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը: Ի դեպ՝ այս պահանջը ևս պարբերաբար և կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերևարված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում»։

Նախագահ Սարգսյանը փաստերով պայթեցնում է ադրբեջանական քարոզչական փուչիկը 4 բանաձեւերի մասին՝ ապացուցելով, որ հենց Ադրբեջանն է դրանք խախտել ու խախտում։

Ավեին՝ երրորդ նախագահը նաեւ անդրադառնում է Ադրբեջանի կեղծ թեզերին ու փորձերին Արցախյան կարգավորումը ներկայացնելու որպես տարածքային կամ կրոնական կոնֆլիկտ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։

Ելույթի եզրափակիչ մասում Սերժ Սարգսյանն ասում է. «Ադրբեջանը, քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թյուր տեղեկատվություն հրամցնել խնդրի էության մեջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ՝ փորձելով խնդրին հաղորդել տարածքային վեճի բնույթ կամ շահարկելով կրոնական համերաշխության գործոնը: Դրանք կատարյալ անհեթեթություններ են: Իսկ Հայաստանն ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել իսլամ դավանող ժողովուրդների հետ՝ ի դեմս արաբական աշխարհի կամ օրինակ՝ մեր անմիջական հարևան Իրանի»։

Այստեղ Սարգսյանը նաեւ ֆիքսում է, որ Արցախյան խնդրի կարգավորումը միայն ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատն է, իսկ այնուհետեւ ՄԱԿ-ի ամբիինից ի լուր բոլորի նշում է, որ հարեւան Իրանի հետ Հայաստանն ունի «ավանդաբար ջերմ հարաբերություններ»։

Այսպիսին պետք է լինի ազգային ու պետական գործիչը՝ հասկանալի ու միջազգային խաղացողների համար փաստարկված խոսքով պաշտպանի հայ ժողովրդի, մեր պետության և հայրենիքի շահը»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07/01/2025 22:12 «Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»․ Ալիև 07/01/2025 21:58 Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել 07/01/2025 21:40 ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավարի դեմ 07/01/2025 21:21 Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ 07/01/2025 20:57 Պատրիարք Կիրիլը Ռուսաստանի ու Արևմուտքի կոնֆլիկտը «կրոնական» է որակել 07/01/2025 20:38 Թուրք-ադրբեջանական սպառնալիքի առկայությունը հերքող վայ «մասնագետների» քարոզչությունը խաթարում է մեր պետության անվտանգությունը․ Թյուրքագետ Վարուժան Գեղամյան 07/01/2025 20:20 Meta-ն փոխում է քաղաքականությունը, Ցուկերբերգը նորություններ է հայտնել 07/01/2025 20:01 Արարատի և Աբովյանի ճանապարհներին մերկասառույց է 07/01/2025 19:48 Վրաստանը Ֆրանսիային խորհուրդ է տվել նոր ընտրություններ անցկացնել 07/01/2025 19:28 «Զերծ մնալ զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»․ Ռազմական ոստիկանության հայտարարությունը 07/01/2025 19:15 Թմրանյութը պահել են անասնագոմում 07/01/2025 18:59 ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերը 30%-ով ավելացել են 07/01/2025 18:33 Ռուսական զինուժը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին ու զինապահեստներին 07/01/2025 18:18 Դեսպան Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին 07/01/2025 18:01 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին 07/01/2025 17:32 «Աշխատանքից ազատման դիմում եմ գրել»․ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար 07/01/2025 17:17 Երևանում բնակվող օտարերկրացիները մտել են համերկրացու տուն, ծեծել նրան ու փող հափշտակել 07/01/2025 17:05 Քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը 07/01/2025 16:59 Հրդեհ է բռնկվել Դավիթաշենում գործող ավտովերանորոգման կետում. ժամանել է 2 մարտական հաշվարկ 07/01/2025 16:49 Լուկաշենկոն հայտնել է, որ չի կառչում իշխանությունից 07/01/2025 16:45 Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը 07/01/2025 16:38 Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է 07/01/2025 16:16 Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին 07/01/2025 15:54 Սյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին 07/01/2025 15:26 Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին 07/01/2025 15:20 Տոնական օրերին Երևանում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3450 խախտում 07/01/2025 15:16 Դատապարտյալն ինքնավնասումը կատարել է կրծքավանդակի շրջանում ցավերին չդիմանալու պատճառով․ ինքնավնասման երկու դեպք՝ մեկ օրում 07/01/2025 15:10 Վերջին շաբաթում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն 07/01/2025 15:04 Ավտովթար` Աշտարակի խճուղում. վարորդը տեղում մահացել է 07/01/2025 14:57 Վրաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին խորհուրդ է տվել հետևել Ուկրաինային, որը «զոհաբերվել և ավերվել է» 07/01/2025 14:49 Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 43, զոհվել՝ 14 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 07/01/2025 14:46 20-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել, քանի որ օրեր առաջ երեխան մահացած է ծնվել 07/01/2025 14:35 Բարի ծառայություն, տղե՛րք. Շիրակում ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է․ Լուսանկարներ 07/01/2025 14:20 2024-ի ամենամեծ սուտը՝ Նիկոլ Փաշինյանի պնդումը արցախյան բանակցությունների մասին. «Սիվիլնեթ» 07/01/2025 14:17 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին 07/01/2025 14:14 Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը 07/01/2025 13:54 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 07/01/2025 13:43 Ի՞նչ է մետապնևմավիրուսը. Հայաստանում 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին հայտնաբերվել է 50 դեպք 07/01/2025 13:31 Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թnւրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է. Վարդան Ոսկանյան 07/01/2025 13:21 Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան 07/01/2025 13:18 Լոռու, Շիրակի, Սյունիքի կադաստրի մարզային ստորաբաժանումները կփակվեն 07/01/2025 12:59 Փետրվար 1-ից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը (Տեսանյութ) 07/01/2025 12:25 44-օրյա պատերազմից 4 տարի անց Արմենը կրկին խոսում է (Տեսանյութ) 07/01/2025 12:21 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/01/2025 12:18 Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել բնակարանային պետական աջակցության ծրագրից 07/01/2025 12:08 ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում 07/01/2025 11:56 Չինաստանում նոր վիրուս է տարածվում, HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ 07/01/2025 11:48 Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի 07/01/2025 11:43 ՀՀ երեք նախագահներին Արցախի հարցով միավորում էր նաև բանակցային ձևաչափը, իսկ Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և՛ բովանդակության, և՛ ձևաչափի առումով․ Արմեն Աշոտյան 07/01/2025 11:33 Դժվարություններ, իհարկե, կլինեն, բայց դրանք հաղթահարելու կամք դուք կգտնեք ձեր մեջ՝ չեմ կասկածում. Դավիթ Առուշանյանը՝ նորակոչիկներին 07/01/2025 11:20 Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ 07/01/2025 11:15 «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է 07/01/2025 11:05 Որդին դանակով 27 անգամ բազմաթիվ հարվածներ էր հասցրել մորը, կտրել պարանոցը. ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը 07/01/2025 11:02 Լարսը փակ է բեռնատարների համար 07/01/2025 10:59 Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն 07/01/2025 10:55 Թուրանական միջանցքի հարցում 2025-ին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը. Վարուժան Գեղամյան 07/01/2025 10:50 Հրդեհ՝ Րաֆֆու փողոցում գտնվող ռոբոտների գործարանի մոտակայքում․ պահակակետ է այրվել 07/01/2025 10:47 Այսօր մեռելոց է. մասնակցեք պատարագին, թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք եկեղեցու սպասավորին. Հայր Զաքարիա 07/01/2025 10:38 2024թ. Հայաստանը շարունակել է ընդլայնել դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը. ՀՀ ԱԳՆ 07/01/2025 10:31 Զոհերի թիվն անցնում է 50-ը․ երկրաշարժ՝ Տիբեթում (Տեսանյութ) 07/01/2025 10:20 Բյուրեղավանի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող դպրոցի մոտ ավտոմեքենա է այրվել 07/01/2025 10:16 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 21 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն 07/01/2025 10:09 Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում, որոնք աշխարհաքաղաքական քարտեզում նոր խմբագրումներ կմտցնեն. Տիգրան Աբրահամյան 07/01/2025 09:56 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 06/01/2025 22:00 Ներկայացվել են ավանդական ուտեստներ. Փաշինյանն ու կինն այցելել են Արուճ 06/01/2025 20:50 Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով՝ չի ստացվի լռեցնել Ադրբեջանին. նման իրավիճակներում դրանք, որպես կանոն, ավելի են լկտիանում. Տիգրան Աբրահամյան 06/01/2025 18:33 Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն Խաչատուրյան 06/01/2025 17:56 Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալ 06/01/2025 17:22 Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. ճանապարհներին սպասվում է մերկասառույց 06/01/2025 16:15 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական սուտը 06/01/2025 15:58 Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին 06/01/2025 13:09 Մառախուղ է. ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 06/01/2025 12:57 ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը 06/01/2025 12:49 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով. միաբանվենք հանուն մեր պետության. Վեհափառ Հայրապետի պատգամը 06/01/2025 12:16 Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն 06/01/2025 10:53 «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ) 06/01/2025 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան 06/01/2025 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի 06/01/2025 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները