24/09/2024 21:56
Նիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ Փաշինյանին
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Նյու-Յորքում Նիկոլ Փաշինյանի և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հանդիպմանը։
«Շատ անհանգիստ եմ բարեկամ Կիպրոսի ժողովրդի համար…
Նիկոլ,Կիպրոսի նախագահին հանդիպել ես, որ ի՞նչ անես։
Ի՞նչ ունեն էլի միմյանց հետ խոսելու Փաշինյանն ու Քրիստոդուլիդեսը։
Առաջինը ընդունում է թուրքական պահանջներն ու հանձնում հայրենի Արցախը թուրքերին, իսկ երկրորդը հրաժարվում է թուրքական պահանջները կատարել ՝ կոչ անելով ազատել Կիպրոսի հյուսիսը թուրքական օկուպացիայից։
Աստված չանի՝ Նիկոլը գայթակղի իր անվերջ հանձնելու քաղաքական օրինակով…»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։