24/09/2024 16:09
Վտանգավոր ճանաչված և առգրավված միս-մսեղիքն այսօր առաջին անգամ ոչնչացվել է այրման միջոցով․ ՍԱՏՄ
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում նախորդ տարվա վերջին կատարված փոփոխությամբ ամրագրվել է, որ լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում, կասեցվում է ամբողջ խմբաքանակի իրացումը և կայացվում է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից սույն տարվա սեպտեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում Երևանում, Լոռու, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում մսի իրացմամբ զբաղվող 178 տնտեսավարողների մոտ իրականացվել են անասնահամաճարակային մշտադիտարկումներ, դրանցից 27-ում արձանագրվել են խախտումներ և առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման շուրջ 589 կգ միս-մսեղիք:
Երևան - 41 մշտադիտարկում, (10-ում արձանագրվել են խախտումներ, առգրավվել է 362,4 կգ միս (որից՝ գառ-129,9կգ, խոզ-90 կգ, խեկ-142,5 կգ)),
Արագածոտնի մարզ - 22 մշտադիտարկում, (4-ում արձանագրվել են խախտումներ, առգրավվել է 56,9 կգ միս (որից՝ խեկ-33,3 կգ+ խոզ-23,6 կգ)),
Արարատի մարզ - 35 մշտադիտարկում, (6-ում արձանագրվել են խախտումներ, առգրավվել է 83,85կգ միս (որից՝ խոզ-58,8կգ, խեկ-23,45 կգ, նապաստակ-1,6 կգ)),
Արմավիրի մարզ - 35 մշտադիտարկում, (5-ում արձանագրվել են խախտումներ, առգրավվել է 54,28 կգ միս (որից՝ գառ-30,8 կգ, խոզ-12,3 կգ, խեկ-11,18 կգ)),
Լոռու մարզ - 45 մշտադիտարկում (2-ում արձանագրվել են խախտումներ, առգրավվել է 31,4 կգ միս (որից՝ խեկ-20,4 կգ+ խոզ-11 կգ))։
Առգրավված միս-մսեղիքն այսօր առաջին անգամ կոչնչացվի այրման միջոցով։
Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարողի միջոցների հաշվին, իսկ վերջինիս հրաժարվում է ծախսերը կատարելուց, լիազոր մարմնի կողմից կատարված ծախսերը հետագայում տնտեսավարողից կգանձվեն դատական կարգով:
Հիշեցնում ենք, որ, համաձայն գործող օրենսդրության, վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (այն պետք է նույնական լինի Ձև ,5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։