24/09/2024 15:09
ԱՄՆ-ն հանձնառու է աշխատել Հայաստանի հետ իրավապահ բարեփոխումների շուրջ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Ներքին գործերի նախարարի և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի հետ ներկա է գտնվել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող նոր ծրագրի մեկնարկին, որը միտված է ՆԳՆ կազմում մարդկային լավագույն ռեսուրսի ներգրավմանը։
«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ իրավապահ բարեփոխումների շուրջ՝ հասնելու հանրային անվտանգության մեծացմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրությունում։