24/09/2024 11:21
Երբ կգա մեր ասելիքի ժամանակը, մենք անպայման կասենք. ՍԴ նախագահը՝ Հրայր Թովմասյանի գործի մասին
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը վստահեցնում է՝ երբ գա ժամանակը, որ ՍԴ-ն պետք է արձագանքի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ գործին, կարձագանքի։
«Որպես անձ ուշադիր հետևում եմ իրադարձություններին, բայց որևէ կերպ չեմ միջամտում քրեական գործին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ որպես դատարանի նախագա՞հ՝ Դիլանյանն արձագանքեց. «Որպես դատավոր ու դատարանի նախագահ՝ երբ կգա մեր ասելիքի ժամանակը, մենք անպայման կասենք»։