24/09/2024 22:57
Փաշինյանը մասնակցել է սինթետիկ թմրամիջոցների տարածման դեմ պայքարին նվիրված գագաթնաժողովին
Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է «Սինթետիկ թմրամիջոցների վտանգների հասցեագրման գլոբալ կոալիցիա» խորագրով գագաթնաժողովին:
Միջոցառման ընթացքում քննարկվել են սինթետիկ թմրամիջոցների տարածման դեմ պայքարին վերաբերող հարցեր: Կարևորվել է այդ ուղղությամբ պետությունների և իրավապահ մարմինների սերտ համագործակցությունն ու համատեղ քայլերի իրականացումը:
Գագաթնաժողովին մասնակցել են տարբեր երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը»: