24/09/2024 11:51
Տավուշում մթերվել է 2842 տոննա խաղող
Տավուշի մարզում ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները։ Մթերում են իրականացնում Իջևանի գինու, կոնյակի գործարանը, Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Երևանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի գինու գործարանը և Կողբի «Կանաչ գյուղ» ընկերության ընդունման կետը։
Իջևանի գինու, կոնյակի գործարանը, Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Երևանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի գինու գործարանը խաղողն ընդունում են կիլոգրամը 140-150 դրամ արժեքով։
«Կանաչ գյուղ» ընկերությունը մթերում է էնդեմիկ սորտեր՝ կիլոգրամը 170-250 դրամ արժեքով։
Բերքը մթերվում է նախօրոք վերամշակողների հետ կնքված պայմանագրերի համաձայն։
Սեպտեմբերի24-ի դրությամբ մարզում մթերվել է 2842 տոննա խաղող։