24/09/2024 13:01
Հայաստանի վարչապետը հրապարակավ Ալիևին առաջարկում է վերցնել մատիտն ու գծել Ադրբեջանի համար ընդունելի Հայաստանի սահմանները. Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Սահմանազատում Փաշինյանի ձևով» վերտառությամբ հրապարակում է արել։
Նա հիշեցրել է 2022 թվականին ՄԱԿ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված։
«2022 թվականի սեպտեմբերի 22-ին, ելույթ ունենալով ՄԱԿ 77-րդ նստաշրջանում, Նիկոլ Փաշինյանը հարց է ուղում Իլհամ Ալիևին․ «Ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին․ կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն»։
Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակավ Իլհամ Ալիևին առաջարկում է վերցնել մատիտն ու գծել Հայաստանի այն սահմանները, որոնք ընդունելի են Ադրբեջանի համար։ Ալիևը նամարդություն չարեց։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատում կոչվող ֆարսի վերաբերյալ․․․»,- Facebook-ում գրել է Խաչատրյանը։