24/09/2024 17:07
Հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքով տրվելու է Սրբազան պայքարի հաղթանակի մեկնարկը․ Հայտարարություն
Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքում հայտարարություն է հրապարակվել․
«Սրբազան պայքարի` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Մեծ հավաքը մտորելու և որոշումներ ընդունելու ծավալուն նյութ է տվել մեր հանրությանը: Հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքով տրվելու է Սրբազան պայքարի հաղթանակի և հույսի փուլի մեկնարկը: Այդ առիթով կարևոր գործ ունենք անելու և հորդորում ենք բոլորին իրենց քայլերն ուղղել երկրում սահմանադրական կարգի վերականգնմանն ու նվաստացուցիչ այս շրջափալից դուրս գալուն:
Պետք չէ մութ սենյակում սև կատու որոնել, հատկապես, երբ այդ սենյակում կատու չկա:
Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների հարցումներին, թե արդյոք ճի՞շտ են «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունները, որ Մայր Տաճարի վերաօծման միջոցառումները խախտել են Բագրատ Սրբազանի ծրագրերը և/կամ որ համալիրի հավաքից հետո նախատեսվում էր շրջապատել ՍԴ շենքը, հայտնում ենք, որ բոլոր այդ լուրերը կեղծ են ու մտացածին: Իրականությանը չեն համապատասխանում նաև թերթի այսօրվա հրապարակման մեջ նշված մի շարք այլ պնդումները: Հորդորում ենք զերծ մնալ չճշտված կամ կեղծ լուրեր տարածելուց»: