24/09/2024 12:00
Ամեն ինչի մեջ խութեր կան, պարզապես դրանք պետք է հաղթահարվեն. Սեդա Սաֆարյանը՝ Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգի մասին
Սահմանադրական դատարանն այսօր քննում է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը կանոնակարգի սահմանադրականության մասին իր վերաբերմունքը կարտահայտի որոշմամբ կամ՝ հատուկ կարծիքով։
«Վերաբերմունքս պետք է արտահայտեմ որոշմամբ կամ՝ հատուկ կարծիքով»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ այդ կանոնակարգում խութեր կա՞ն՝ արձագանքեց. «Ամեն ինչի մեջ խութեր կան, պարզապես դրանք բոլորը պետք է հաղթահարվեն»: