24/09/2024 22:19
Ալեն Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Գաֆարովայի հետ
«Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանը և Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը»,- հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսը։
Հանդիպումն անցկացնելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիմոնյան-Գաֆարովա նախորդ բանակցությունների ընթացքում։
Առաջիկա հանդիպման ստույգ օրը դեռ որոշված չէ։