24/09/2024 10:22
Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ
Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ, այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Սրբազան արարողությանը մասնակից կարևոր մասունքներից են Հայ եկեղեցու հիմնադիր առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի մասունքները, որ հայ եկեղեցուն է նվիրաբերել Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը 1994 թվականին:
Դուրս կբերվի Սրբոց նահատակաց մասունքարանը։ Սրբազան անոթը սրբագործվել է 2015 թվականին` սրբադասման արարողության նախօրեին։ Սկևռայի նշանավոր մասունքարանը նույնպես դուրս կբերվի սեպտեմբերի 28-ին:
Եռափեղկ պահարան մասնատուփը պատրաստվել է 13-րդ դարավերջին Կիլիկիայի վանքերից մեկում: