24/09/2024 10:37
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
«Հիանալի է Միավորված ազգերի կազմակերպության Ապագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - X-ի միկրոբլոգում գրել է Հնդկաստանի վարչապետը։
Wonderful to have met Prime Minister Nikol Pashinyan of Armenia on the sidelines of the Summit of the Future at the @UN earlier today. @NikolPashinyan pic.twitter.com/Au5f9Da5T0
— Narendra Modi (@narendramodi) September 23, 2024