25/09/2024 11:30
ՀՀ քաղաքացիություն ունեցող 10 դիմորդ անվճար կարող է սովորել Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանում. «Գազպրոմ Արմենիա»
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Ռ. Հակոբյանի անմիջական միջնորդությամբ և Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») ակտիվ աջակցությամբ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության կադրային քաղաքականության շրջանակում ձեռք է բերվել 10 դիմորդի անվճար ուսումնառության համաձայնություն Ռուսաստանի Դաշնության Ի.Մ. Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանի բակալավրիատում:
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ՀՀ քաղաքացիություն ունեցող մինչև 30 տարեկան անձինք: Դիմորդները կընտրվեն «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» կամ «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից քննության արդյունքների և հարցազրույցի հիման վրա:
Ընկերությունը երաշխավորում է համալսարանն ավարտելուց հետո ուսանողներին ապահովել աշխատանքով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգում:
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անձնակազմի կառավարման բաժին՝ 010 29 48 62 հեռախոսահամարով։