25/09/2024 11:33
Կիպրոսի Հանրապետությունը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը. Նախարար
Հայաստանը և Կիպրոսը տարիներ շարունակ արդեն ձևավորել են զարգացող հարաբերություններ և համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտներում, Երևանում պաշտոնական այցի ընթացքում հայտարարեց կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։
«Մեր համագործակցությունըբ ներառում է ռազմական անձնակազմի փոխադարձ այցեր, ընդհանուր զորավարժություններ և վարժանքներ, ինչպես նաև՝ պաշտպանական գնումների ոլորտը։ Գերազանց են մեր հարաբերությունները։ Անշուշտ, կա ներուժ էլ ավելի ամրապնդելու այդ համագործակցությունը»,-ասաց նախարարը։
Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Վասիլիս Պալմասը նշեց, թե Կիպրոսը սատարում է բոլոր տարաձայնությունների խաղաղ կարգավորումը։
«Կիպրոսը հանձնառու է որպես կայունության հենասյուն էլ ավելի ամրապնդել խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում»,-ասաց կիպրացի նախարարը։
Նա նշեց, թե Կիպրոսի Հանրապետությունը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը։