25/09/2024 14:58
Ռոբերտ Քոչարյանի գրքով նկարվելը խնդրահարույց է, իսկ Էրդողանի գրքով նկարվելը «հմուտ դիվանագիտություն». Քոչարյան
ԱԺ պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրքով նկարվելուն, գրում է.
«Ուզում էի այս թեմայով գրել, բայց տեսա՝ Վարուժան Գեղամյանը շատ դիպուկ գրել է.
«Մենք ապրում ենք ամենազավեշտալի ժամանակներում, երբ, օրինակ, Արցախն ազատագրած Ռոբերտ Քոչարյանի գրքով նկարվելը խնդրահարույց է, իսկ Հայաստանի վրա հարձակված ու այս պահին նոր հարձակում պատրաստող Թուրքիայի նախագահի քարոզչական գրքով ու նրա կողքին ժպիտով նկարվող դե-ֆակտո վարչապետը` «հմուտ դիվանագիտության» օրինակ»։