25/09/2024 10:58
Անցած օրերին իսրայելական ռազմուժի հարվածները մեծացնում են հակամարտության տարածման հավանականությունը
«Ամերիկայի ձայն»-ը գրում է. Իսրայելը երկուշաբթի նոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի» օբյեկտներին։ Զոհվել է ավելի քան 560 հոգի, վիրավորվել՝ մոտ 1600-ը՝ հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը: Նման զարգացումը մեծացնում է հավանականությունը, որ հակամարտությունը կարող է տարածվել տարածաշրջանում։
Իսրայելը երկուշաբթի հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող ավելի քան 800 թիրախների, ներառյալ՝ մայրաքաղաք Բեյրութին: Միևնույն ժամանակ, իսրայելական հակաօդային պաշտպանությունը նույն օրը երեկոյան ստիպված էր գործի անցնել՝ որսալու Լիբանանից հրեական պետության դեմ ուղղված հրթիռները։
Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի բռնկման հավանականությունը աստիճանաբար մեծանում է։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է տարածաշրջանում իր գործընկերների հետ՝ խաղաղության վերականգման ուղղությամբ:
«Աշխատում ենք լարվածության թուլացման ուղղությամբ, որպեսզի մարդիկ կարողանան ապահով վերադառնալ իրենց տները»,- ասել է Բայդենը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։