25/09/2024 22:03
«Չաղ Ռուստամի» խափանման միջոցը մնացել է անփոփոխ․ Armlur.am
Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին` «Ֆազին» սպանելու գործով կալանավորված մեկ այլ քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ դատարանը մերժել է նրա պաշտպանի բողոքը խափանման միջոցը փոխելու մասով, նա կշարունակի մնալ ԱԱԾ մեկուսարանում՝ կալանքի տակ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։