25/09/2024 20:06
Լիբանանը մեծ դժվարությունների է բախվում վիրավորներին դեղորայք հասցնելիս․ Իսրայելը հրթիռակոծում է հիվանդանդանոցների ճանապարհները
Լիբանանը մեծ դժվարությամբ է կարողանում դեղորայք ու բժշկական պարագաներ մատակարարել հիվանդանոցներին, քանի որ իսրայելական կողմը հրթիռակոծում է ճանապարհները, «Ռիա Նովոստի»-ին ասել է Լիբանանի դեղագործների միության նախագահ Ջո Սալլումը։
«Դեղորայքի առկայության հետ կապված խնդիրներ չկան։ Դժվարություններ կան գրոհի ենթարկվող շրջաններում դեղորայքն ու բուժպարագաները հիվանդանոցներ և դեղատներ հասցնելու հարցում, քանի որ շատ ճանապարհներ այժմ արգելափակված են»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ հիվանդանոցներին հրահանգ է իջեցվել՝ դեղերի օգտագործումը ռացիոնալ դարձնել, որպեսզի պաշարները հնարավորինս երկար բավանակացնեն։
Իսրայելական օդուժը մի քանի օր է՝ զանգվածային հարձակումներ է իրականացնում Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերի ուղղությամբ, տուժում են խաղաղ բնակիչները, Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է 558 զոհի և 1835 վիրավորի մասին։