25/09/2024 12:30
ՄԱԿ-ից պահանջում ենք մինչև COP29-ը Բաքվից վերադարձնել մեր գերիներին (Տեսանյութ)
Քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Նրանք պահանջում են, որ ՄԱԿ-ի այս նստաշրջանին քննարկվի Բաքվում պահվող գերիների հարցը:
«ՄԱԿ-ից պահանջում ենք մինչև COP29-ը Բաքվից վերադարձնել մեր տղաներին, գերիներին:
Այսօր լրացավ Արցախում պայթյունի մեկ տարին: Մինչ օրս ոչ ոք պատասխան չի տվել: Այստեղ կանգնած են մայրեր, որոնց զավակներն անհետ կորած են, նրանց մի մասը պնդում է, որ իրենց որդիներն Աղդամի հոսպիտալ են տարվել:
Այդ օրը մենք ունեցանք հարյուրավոր զոհեր ու վիրավորներ։ Ցավակցում եմ նրանց ընտանիքներին:
Պնդում ենք, որ մեր երկիրն այս խնդրից իր ձեռքերը լվացել է, նույնիսկ մեր երկրի ղեկավարի կողմից ամենավատ ձևով պախարակվում են Բաքվում գտնվող մեր ռազմագերիները: Մենք տեսնաք, թե ինչ ասվեց Ռուբեն Վարդանյանի մասին: Ես մեր իշխանություններից հույս չունեմ: Մեր պահանջը ՄԱԿ-ից է: Մենք այս կառույցներից պահանջներ ունենք»,-շեշտեց ակցիայի համակարգողը: