«Մեր երջանկությունն Արցախում ավարտվել է սեպտեմբերի 25-ին»․  Սնեժանա Հայրիյան (168.am)

Այսօր, 18:50

«Մեր երջանկությունն Արցախում ավարտվել է սեպտեմբերի 25-ին»․ Սնեժանա Հայրիյան (168.am)


Մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, երբ Ադրբեջանն Արցախի ու նրա խաղաղ բնակչության նկատմամբ վարում էր ցեղասպան քաղաքականություն, ստիպելով նրանց լքել իրենց բնօրրանը, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ պայթյուն՝ հերթական ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ մարդկանց կյանք, շատերը մինչև այսօր համարվում են անհետ կորած, շատերը դարձան հաշմանդամներ։

168․am-ը պատմում է  Հայրիյանների ընտանիքում տեղի ունեցած ողբերգության մասին։

«Ասկերանում Հայրիյանների ընտանիքում այս պայթյունից գրեթե մեկ ամիս առաջ հարսանիք էր, ամուսնացնում էին տան մինուճարին՝ Սուրենին, շրջափակված Արցախում ամեն ինչ արել էին, որպեսզի արցախցուն վայել հարսանիք անեին։ Սուրենի հայրը, մայրը, երկու քույրերը երջանիկ էին՝ 23-ամյա Սուրենն ընտանիք է կազմում, դեռ պիտի երեխաներ ունենար ու Արցախում՝ Հայրիյանների տանը լսվեր մանկան ճիչ, սակայն սեպտեմբերի 25-ի ողբերգական օրը բոլոր նպատակներն ու երազանքները կիսատ թողեց…

Սեպտեմբերի 19-ին Սուրենը հոր՝ Մխիթար Հայրիյանի հետ շտապել էր դիրքեր՝ տղաներին օգնելու։ Մխիթար Հայրիյանը 20 տարվա զինվորական էր, ռազմական գործին ու թշնամու մարտավարությանը ծանոթ։ Հայր ու որդի կռվել էին մինչև վերջ, իսկ հետո, մյուսների նման, իջել էին դիրքերից, որովհետև արդեն զենքերը հանձնելու ու դիրքերը լքելու հրամանը կար։

Սեպտեմբերի 25-ին հայր ու որդի գնացել էին բենզինի պահեստ, որպեսզի բենզին վերցնեն ու շատերի նման դուրս գան Արցախից, քանի որ այլընտրանք չունեին՝ մնալը հավասարազոր էր ցեղասպանվելուն։ Սակայն դիրքերից ողջ ու առողջ տուն հասած հայր ու որդի պահեստից տուն չգնացին՝ 45-ամյա Մխիթար Հայրիյանը զոհվել էր հենց պայթյունի ժամանակ, իսկ Սուրենը ծանր վիրավորվել, տեղափոխվել էր Ստեփանակերտի հիվանդանոց, այնուհետև՝ Երևան, որտեղ սեպտեմբերի 30-ին մահացել էր։

Մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մասին Մխիթար Հայրիյանի դուստրը՝ Սնեժանա Հայրիյանը, արցունքն աչքերին է հիշում։

«Ես ամուսնացել, Մարտակերտում էի ապրում, պատերազմի հրադադարից հետո եկել էինք Ստեփանակերտ ու իմ ամուսնու հետ սեպտեմբերի 25-ի առավոտյան պետք է դուրս գայինք Արցախից։ Հայրս ասաց՝ դուք դուրս եկեք, մենք ձեր հետևից կգանք, ասում էր՝ երեխաներիցս գոնե մեկը թող դուրս գա։ Մենք դուրս ենք եկել, Հակարիի կամրջի մոտ իմացանք, որ պայթյուն է եղել…

Կապի խնդիր կար, ճանապարհին ամեն կերպ փորձում էի մերոնց հետ կապվել, որպեսզի հասկանայի՝ դո՞ւրս են եկել, թե՞ ոչ։ Այդ ժամանակ արդեն մութն ընկել էր, ու ինչ-որ ժամանակահատված ես իրենց չզանգահարեցի։ Հակարիի կամրջի մոտ մեքենաներից իջել, դրսում կանգնած էինք, արդեն աղոտ եմ հիշում, բայց մեր մոտ հավաքված մարդկանցից մեկին զանգահարեցին ու ասացին, որ պայթյուն է եղել, հետո լսեցի, որ եղբորս ու պապայիս անունն են տալիս։ Չեմ հիշում՝ ինչպես եմ գտել հեռախոսս, ինչպես եմ զանգահարել մայրիկիս։ Իմացա, որ Սուրենը վիրավոր է, հիվանդանոց են տարել, բայց հայրիկիցս որևէ լուր չկա։ Դրանից հետո շատ բաներ չեմ հիշում…»,- 168.am-ին պատմում է նա։

Արցախի շրջափակումից հետո օգոստոսի 23-ը Սնեժանայի ու իր ընտանիքի համար երջանիկ օր էր, Սուրենի հարսանիքի օրն էր, նույնիսկ այդ դժվարին օրերին հույս ունեին, որ ամեն ինչ լավ է լինելու՝ մի օր Արցախն ազատագրվելու է ադրբեջանական հոշոտող ճիրաններից։

«Պայթյունի մասին լուրը լսելուց հետո, հասնելով Գորիս՝ այնտեղից առաջ չեմ եկել, սպասում էի ընտանիքիս, որ իրենց հետ գայի Երևան, սեպտեմբերի 26-ին Սուրենին տեղափոխել են Երևան՝ Այրվածքաբանական կենտրոն։ Սեպտեմբերի 28-ին հասել ենք Երևան ու միանգամից գնացել հիվանդանոց։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 30-ին, մտա հիվանդասենյակ՝ Սուրենին տեսնելու, դուրս գալուց հետո բժիշկներն ինձ ասացին, որ որևէ բան ասել չեն կարող։ Երբ ուզում էինք հիվանդանոցից դուրս գալ, բժիշկն ասաց, որ Սուրենի հարազատները թող դուրս չգան, որովհետև Սուրենի վիճակը լավ չէ։ Բժիշկն ասաց, որ այլևս հույս չկա, բոլոր ապարատները պետք է անջատենք։ Բժիշկը թույլ տվեց, որ երկու հոգի մտնեն Սուրենի մոտ, մայրս չկարողացավ մտնել… ինձ էլ թույլ չտվեցին, քանի որ հղի էի… Սուրենի կինն ու մորաքույրս մտան, կինը նրան ասել է՝ Սուրեն, պապան գալիս է, դրանից հետո արդեն եղբորս սիրտը կանգ է առել։

Երբ սեպտեմբերի 28-ին եղբորս հիվանդանոցում տեսա, արդեն անգիտակից էր, բայց մայրս ասում է, որ Ստեփանակերտի հիվանդանոցում խոսում էր»։

Մխիթար Հայրիյանի ԴՆԹ պատասխանն ուշ են ստացել՝ նոյեմբերին, նրան հուղարկավորել են Սիլիկյան թաղամասում՝ միակ որդուց՝ Սուրենից շատ հեռու։ Սուրենին հուղարկավորել են «Եռաբլուրում», իսկ զինվորական Մխիթար Հայրիյանին թույլ չեն տվել՝ առանց հիմնավորման։

«Մեզ թույլ չտվեցին հայրիկիս հուղարկավորել «Եռաբլուրում», շատ մանրամասներին չեմ տիրապետում, մի քանի պաշտոնյաների մոտ մտել ենք՝ թույլ չեն տվել՝ ասելով, թե պայթյունի ժամանակ զոհվածներին թույլ չենք տալիս, բայց իմ եղբորս հուղարկավորել ենք։ Ասում էին՝ Փաշինյանը թույլ չի տալիս, քանի որ մենք լսել էինք, որ մեզանից առաջ մի քանի ծնող գնացել-բողոքել են, խոսք ու զրույց է եղել, թե «Եռաբլուրը» պատերազմում զոհվածների տեղն է, ոչ թե պայթյունի»։

Հայրիյանների ընտանիքն արցախցի հազարավոր ընտանիքների նման՝ իր ամբողջ երջանկությունը թողել է Արցախում, իսկ Հայաստանում միայն գոյատևում են՝ ֆիզիկապես ու հոգեպես։

«Որևէ մեկին չպետք է մեղադրել, ամեն ինչի մեղավորը հայն է, որովհետև մենք արդեն այնպիսի ազգ ենք դարձել, որ ամեն մեկը մտածում է միայն իր ու իր կաշին փրկելու մասին, դրա համար էլ այս օրին ենք։ Ես չգիտեմ՝ ինչպես, բայց այսօր մարդիկ մեծարում են Նիկոլ Փաշինյանին՝ չասելով, որ այս ամենի ամենամեծ մեղավորությունն իրենն է։

Մեր երջանկությունն Արցախում ավարտվել է սեպտեմբերի 25-ին, այստեղ ուղղակի օր ենք անցկացնում։ Հիմա մեր միակ ուրախությունը որդիս է՝ Արթուրը, ում Հայաստանում եմ ծննդաբերել։

Արցախը մենք էինք, իմ ծնողները, մեր հարազատները, բոլորս էինք։ Ես Արցախ գնալու հույս չունեմ, որովհետև հիմա Արցախն Ադրբեջանը 100 աստիճանով ձևափոխում է, ջնջում ամեն հայկականը, մեր երջանկությունն են ոչնչացնում…»:

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:00 «Հերթական ֆեյք քրգործն է»․ Փաստաբանը հայտնել է՝ «իշխանության յուրացման» գործը հարուցվել է ՔՊ-ական պատգամավորի հաղորդման հիման վրա Այսօր, 20:39 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ վերահսկողություն է սահմանել երկու նոր բնակավայրերի նկատմամբ Այսօր, 20:23 Մոսկվայում հանդիպել են ԱՊՀ երկրների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերը Այսօր, 20:06 Լիբանանը մեծ դժվարությունների է բախվում վիրավորներին դեղորայք հասցնելիս․ Իսրայելը հրթիռակոծում է հիվանդանդանոցների ճանապարհները Այսօր, 19:52 Խաչատուրյանը դաշնակահար Խարաջանյանին մեդալով է պարգևատրել Այսօր, 19:39 Գրիպի վիրուս. A և B խմբերն ու դրանց ախտանշանները Այսօր, 19:28 Ծեծկռտուքից հետո երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել կրծքավանդակի՝ թափանցող և հետույքի՝ բազմակի կտրած ծակած վերքերով, քթի կոտրվածքով Այսօր, 19:14 Կապանի քաղաքապետը քաղաքական է համարում իրեն առնչվող քրգործը․ Իրավապահների ուշադրության ներքո է հայտնվել Սյունիքում Բագրատ Սրբազանին ջերմ ընդունելուց հետո Այսօր, 18:50 «Մեր երջանկությունն Արցախում ավարտվել է սեպտեմբերի 25-ին»․ Սնեժանա Հայրիյան (168.am) Այսօր, 18:32 Կյանքից հեռացել է ակադեմիկոս Յուրի Սարգսյանը Այսօր, 18:17 Չինաստանը կեղծ մարտագլխիկով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել Այսօր, 17:58 Կիպրոսի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 17:38 Փողոց է փակվելու Երևանում Այսօր, 17:22 Շինարարական աշխատանքների հետևանքով խախտվում են քաղաքացիների իրավունքները․ Մանասյան Այսօր, 17:06 Սեպտեմբերի 27-ին Սուրբ Աննա եկեղեցում կկատարվի միասնական աղոթք Այսօր, 16:50 Ընթանում է մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների պատրաստությունը (Տեսանյութ) Այսօր, 16:35 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ. դատական նիստից էր վերադարձել Այսօր, 16:21 Չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը Այսօր, 16:13 Վահե Հովհաննիսյանը Նիդերլանդների դեսպանին շնորհակալություն է հայտնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ ցուցաբերված աջակցության համար Այսօր, 16:06 «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Այսօր, 16:01 Ակնկալում ենք ամրապնդել ՀՀ-ի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում. Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Այսօր, 15:44 Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնել 288.824.465 ՀՀ դրամ Այսօր, 15:23 Երևանում «Kia»-ն բախվել է եզրաքարերին ու գլխիվայր շրջվել. վարորդին որոնում են Այսօր, 15:07 «Դաժան ու անարդար բախտ վիճակվեց, ձեր տան միակ թագուհին ընդմիշտ անգույն ու սևավորված կլինի». 1 տարի առաջ արցախցի Բերտան կորցրեց հայրիկին, հարազատ եղբայրներին ու ամուսնուն Այսօր, 14:58 Ռոբերտ Քոչարյանի գրքով նկարվելը խնդրահարույց է, իսկ Էրդողանի գրքով նկարվելը «հմուտ դիվանագիտություն». Քոչարյան Այսօր, 14:54 Վաղը Նյու Յորքում կկայանա Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինքենի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը Այսօր, 14:39 ԿԸՀ-ն ստացել է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցության 10942 դիմում Այսօր, 14:30 Մհեր Գրիգորյանը կարևորել է պաշտպանության բնագավառում Կիպրոսի հետ ձևավորված համագործակցությունը Այսօր, 14:27 Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել Այսօր, 14:24 Ընտրություններից 40 օր առաջ Հարիսը սկսում է սիրաշահել ամերիկահայ ընտրողներին. Հայ դատի հանձնախումբ Այսօր, 14:19 Արմեն Գրիգորյանը Նիդերլանդներում ներկայացրել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները Այսօր, 14:10 Երևանում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 14:02 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 115 դեպք Այսօր, 13:55 «Ձորակ» խնամքի կենտրոնի տնօրենը պահանջել և ստացել է խոշոր չափի կաշառք. գործն ուղարկվել է դատարան Այսօր, 13:48 Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը Այսօր, 13:43 Դեմքի նամռոտ արտահայտությամբ գնա՞, դա դիվանագիտություն է, ժպիտի մեջ ի՞նչ կա. ՔՊ-ականը` Էրդողանի հետ հանդիպմանը Փաշինյանի պահվածքի մասին Այսօր, 13:22 Դա հանդիպում չէր, Փաշինյանը գնացել է «Թուրքական տուն» կոչվող երկնաքեր․ Մանուկյան Այսօր, 13:10 Պետք է նայենք՝ ով է ռեսուրսն ավելի էժան, որակով ու արագ մատակարարում, եթե մատակարարում է Ադրբեջանը, կարելի է քննարկել. ՔՊ-ականը` գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:52 «Ալագյազի մանիներ» ծրագիրը կամփոփվի համանուն մուլտֆիլմի շնորհանդեսով Այսօր, 12:42 Այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն. Արարատ Միրզոյան Այսօր, 12:40 Պոստերից են անհետացել, մինչ օրս ոչ մի լուր չունենք իրենցից. Անհետ կորածի մայր (Տեսանյութ) Այսօր, 12:34 Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում Այսօր, 12:30 ՄԱԿ-ից պահանջում ենք մինչև COP29-ը Բաքվից վերադարձնել մեր գերիներին (Տեսանյութ) Այսօր, 12:22 Մեր ազգը երբեք այսքան պառակտված չի եղել, որքան հիմա, խորտակվում են միասնության վերջին հույսերը. Անանյան Այսօր, 12:15 ԱՄՆ պետքարտուղարը վաղը կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Այսօր, 12:05 Թաղել է հանցագործության միջոց հանդիսացող ավտոմեքենան. ՔԿ-ն նոր մանրամասներ է հաղորդել ավազակությամբ 38,250 կգ. ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլի գումարի հափշտակության դեպքից Այսօր, 12:01 Էկոնոմիկայի փոխնախարարն առաջարկել է քննարկել նոր ծրագրային նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն տեղահանված անձանց ձեռներեցության կարողությունների զարգացմանը Այսօր, 11:54 Ներքին Հանդում մարդիկ զրկվել են խմելու ջրից, ակունքները մնացել են Ադրբեջանի օկուպացրած ՀՀ տարածքներում. Թաթոյան Այսօր, 11:48 ՄԻԵԴ-ում Ադրբեջանը կեղծ եզրակացություններ է ներկայացրել, որն ապացուցել են մեր փորձագետները. Սահակյան (Տեսանյութ) Այսօր, 11:41 80-ամյա վարորդն օղիով բարձված բեռնատարով հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշների վրա Այսօր, 11:36 Փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի-Օհանովի խաչմերուկից մինչև Շերամի-Տիչինայի խաչմերուկ հատվածը Այսօր, 11:33 Կիպրոսի Հանրապետությունը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը. Նախարար Այսօր, 11:30 ՀՀ քաղաքացիություն ունեցող 10 դիմորդ անվճար կարող է սովորել Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանում. «Գազպրոմ Արմենիա» Այսօր, 11:27 Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Այսօր, 11:23 Անելու ենք հնարավորինը՝ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու համար. Պապիկյանը՝ Կիպրոսի պաշտպանության նախարարին Այսօր, 11:18 Հենց այս օրերին «Կովկասյան պատի» բանալիները ժպիտով հանձնում են Թուրքիային, որպեսզի դառնա գերակա ուժ. Գեղամյան Այսօր, 10:58 Անցած օրերին իսրայելական ռազմուժի հարվածները մեծացնում են հակամարտության տարածման հավանականությունը Այսօր, 10:55 Արարատ Միրզոյանն Իգնասիո Կասիսին ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները Այսօր, 10:50 Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Սպիտակ քաղաքի որոշ հասցեներում Այսօր, 10:48 Շուրջ 10 օր Լարսի ավտոճանապարհը փակ է լինելու Այսօր, 10:42 Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին (Տեսանյութ) Այսօր, 10:28 Տավուշում տղամարդը 87-ամյա հարևանուհու այգուց փորձել է ընկույզ գողանալ, սակայն ծառից ընկել և կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 10:22 «ՀՀ-ն պետք է վերացնի խաղաղության համաձայնագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը»․ Բայրամովը՝ Արաղչիին Այսօր, 10:16 «Երևան կլասիկ ֆեստ»-ն ավարտվեց Այսօր, 10:11 Կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար այսուհետ չի հաշվարկվում Այսօր, 10:09 «Հրապարակ». Բագրատ Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել՝ գնա՞լ, թե՞ չգնալ Մայր տաճարի վերաօծմանը Այսօր, 10:07 «Ժողովուրդ». «Ռենշին»-ը շենքեր է կառուցում Փոսի դպրոցի դասապրոցեսն է խաթարվում, իսկ Ժաննա Անդրեասյանը լռում է Այսօր, 10:01 «Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարության գլխավոր քարտուղարը, որի որդին ազատվել է բանակից Այսօր, 09:59 «Ավելի արդար աշխարհ հնարավոր է». Էրդողանը Փաշինյանին իր հեղինակած գիրքն է նվիրել Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Փաշինյանը, որը խոստանում էր մինչև 2024 թվականը ջուրը չթանկացնել, խաբեց․ ջուրը թանկացրել է շուրջ 30 դրամով Այսօր, 09:55 «Հրապարակ». Հայաստանի ու Արցախի հազարավոր խնդիրների մասին խոսելու փոխարեն, Փաշինյանը գովազդել է իր կուսակցությունն ու կարգախոսը Այսօր, 09:53 «Հրապարակ». Զեկույցը գլխացավանք է դարձել Անդրանիկ Քոչարյանի գլխին, մոտ հազար էջը նա պետք է համառոտ կոնսպեկտավորի Այսօր, 09:51 Նիկոլ Փաշինյանն ու Միջազգային ճգնաժամային խմբի նախագահը քննարկել են սահմանազատման գործընթացը Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Փաշինյանն ասել է՝ հանրաքվե չի լինելու, իրենց օրակարգում ԵՄ անդամակցության հարց չկա և չի կարող լինել Այսօր, 09:47 «Գրեթե գաղտնի նկարահանում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 09:41 Տոմսային միասնական համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից. Քաղաքապետարան Այսօր, 02:03 Փաշինյանն ու Էրդողանն ընդգծել են կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը. Լուսանկարներ 24/09/2024 23:17 Սպիտակարյունություն. Վաղ բուժումն առավել արդյունավետ է 24/09/2024 23:07 «Ջոն» փոթորիկը հասել է Մեքսիկա, 3 000 մարդ է տարհանվել աղետի գոտուց 24/09/2024 22:57 Փաշինյանը մասնակցել է սինթետիկ թմրամիջոցների տարածման դեմ պայքարին նվիրված գագաթնաժողովին 24/09/2024 22:47 Ձերբակալվել է Պանամայի նարկոմաֆիայի պարագլուխներից մեկը 24/09/2024 22:37 Կիպրոսի պաշտպանության նախարարը եկել է Հայաստան 24/09/2024 22:19 Ալեն Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Գաֆարովայի հետ 24/09/2024 21:56 Նիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ Փաշինյանին 24/09/2024 21:35 Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ Պեսկովը՝ Զելենսկուն 24/09/2024 21:18 «Վավերացված պայմանագիրն ավելի բարձր է, քան ՀՀ օրենքը»․ Փաշինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Ադրբեջանի պնդման մասին է խոսել, թե ոչ մի պայմանագիր չի կարող հակասել Սահմանադրությանը 24/09/2024 21:00 Ռուսաստանը խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանի հրթիռակոծումը 24/09/2024 20:40 Փաշինյանը Կիպրոսի նախագահին «խաղաղության» գործընթացի մասին է պատմել 24/09/2024 20:22 Վտանգված է «Շիկահող»-ը, մի մասը զավթելուց հետո ադրբեջանցիները 10 000 ծառ են կտրել, Ներքին Հանդի ջրի ակունքները մնացել են օկուպացված տարածքներում, կորսվել են արոտավայրերը, ամեն օր ականներ են պայթում 24/09/2024 20:02 Ի՞նչ ճակատագիր է սպասվում Հայաստանի գրողների և Հայաստանի նկարիչների միությունների շենքերին, ստեղծագործական տներին 24/09/2024 19:48 ՄԱԿ-ը կոչ է արել նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը 24/09/2024 19:32 ՄԱԿ է գնացել՝ հեծանվի հայտնագործության գյուտով․ Կարևորը «պոզիտիվ» մտածելն է․ Պատգամավորը՝ Փաշինյանի ելույթի մասին 24/09/2024 19:22 Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը 24/09/2024 19:10 Քյարամյանը փոխատեղումներ է անում ՔԿ-ում 24/09/2024 18:52 Օկուպացված է մնում 1456 պատմական և մշակութային հուշարձան․ Ադրբեջանը զգալի վնաս է հասցրել և հասցնում Արցախում հայկական մշակութային ժառանգությանը 24/09/2024 18:37 Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը դարձել է Բնության պահպանության միջազգային միության անդամ 24/09/2024 18:19 Հայաստանից մաքսանենգ ճանապարհով 303 500 տուփ ծխախոտ են փորձել տեղափոխել Ռուսաստան 24/09/2024 18:04 «ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցախի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասին 24/09/2024 17:48 Խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհին (Լուսանկարներ) 24/09/2024 17:34 Վերաօծման արարողությանը հաջորդող օրերին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Տվյալ բաժնի վերջին նյութերը