25/09/2024 11:48
ՄԻԵԴ-ում Ադրբեջանը կեղծ եզրակացություններ է ներկայացրել, որն ապացուցել են մեր փորձագետները. Սահակյան (Տեսանյութ)
Իրավապաշտպանական համայնքի խնդիրն է ներկայացնել հանցագործություններից տուժած անձանց իրավունքները միջազգային ատյաններում, նման գործառույթ ստանձնել եմ ես, ինչպես նաև իմ գործընկերները, հայտարարեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Նա նաև նշեց, որ, ցավոք, ականատես են եղել այնպիսի իրավիճակների, երբ միջազգային ատյաններում, ինչպիսին ՄԻԵԴ-ն է, ադրբեջանը ներկայացրել է կեղծ եզրակացություններ:
«Սա այն մարտահրավերներից է, որի հաղթահարումը պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում: Եվ պետք է նշեմ, որ մեր փորձագիտական ազգային բյուրոյի կողմից ցուցաբերված պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում իրականացված փորձաքննությունների միջոցով մենք հաջողությամբ կարողացել ենք դուրս բերել եղելությունը:
Այս փորձաքննությունները եղել են մրցունակ։ Դրանք միջազգային հարթակներում եղել են մրցունակ՝ հայկական փաստարկները հիմնավորելու, իրականությունը հաստատելու և միջազգային արդարադատությանը նպաստելու հարցում»,-շեշտեց նա: