26/09/2024 12:25
«Երեկվա գրքով ստորացումից հետո, հրապարակվել է նաև ՀՀ դե-ֆակտո վարչապետի տիկնոջ նկարը՝ Էրդողանի կնոջ հետ՝ երջանիկ ու հիացած»․ չկա արդարացում․ Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «2021 թ. մայիսին, երբ Էրդողանը տիկնոջ հետ առաջին անգամ եկել էր գրավված Շուշի, Ալիևներ զույգի հետ զրուցի էին բռնվել ավտոբուսում:
Հենց այդտեղ Էրդողանի կին Էմինեն առաջարկեց հայ ռազմագերիներին չհանձնել Հայաստանին, այլ աստիճանաբար (իր բառերով` «կամաց-կամաց») փոխանակել` Հայաստանից տարբեր զիջումներ կորզելով:
Դա բացահայտ ռասիզմ ու հակահայկական քաղաքականության դրսևորում էր:
Երեկվա գրքով ստորացումից հետո հրապարակվել է նաև ՀՀ դե-ֆակտո վարչապետի տիկնոջ նկարը՝ Էրդողանի կնոջ հետ` երջանիկ ու հիացած:
Չկա ոչ միայն իրավական, այլև բարոյական արդարացում»: