26/09/2024 10:59
Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում ենք հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային ձևաչափ. Վրաստանի վարչապետ
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացը և երկու երկրներին առաջարկում տարածաշրջանային համագործակցության ձևաչափ՝ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։
«Ընդունելով խաղաղության կարևորությունը՝ մենք առաջատար դեր ենք խաղացել Հարավային Կովկասի տարածաշրջանը հակամարտության տարածաշրջանից հնարավորությունների տարածաշրջանի վերածելու ջանքերում:
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հատկապես հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։
Մենք ցանկանում էինք և այժմ էլ ցանկանում ենք ստեղծել տարածաշրջանային համագործակցության ձևաչափ, որը կաջակցի երկրների միջև համագործակցությանը և վստահության ձևավորմանը՝ ապահովելու, որ բաժանումները մնան անցյալում, և տարածաշրջանի ռեսուրսներն ու օգուտներն առաջարկվեն աշխարհին»,- ասել է Վրաստանի վարչապետը։