25/09/2024 22:32
«Անցյալ տարի այս օրը պետք է դուրս գայինք տնից՝ Ճարտարից, Արցախից․․․» ․ Արցախցի լուսանկարիչ Էդգար Քամալյանը ծանր հիշողություններով է կիսվել (Տեսանյութ)
Արցախցի լուսանկարիչ Էդգար Քամալյանը ծանր հիշողություններով է կիսվել․
«Մայրիկս՝ Լյուդա Քամալյանը, գեղեցիկ ու թանկարժեք սպասքի մեծ սիրահար է: Ճարտարի մեր երկհարկանի տան մի մեծ սենյակում միայն իր ապակե ու ճենապակե իրերն էին, որոնք հավաքում էր դեռևս 1980-ականների սկզբից:
Անցյալ տարի այս օրը պետք է դուրս գայինք տնից, Ճարտարից, Արցախից...
Բոլորիս պես՝ մայրիկը չէր ուզում լքել իր օջախը: Տխուր-տրտում նստած էր: Մտածեցի՝ մի ալիք ցասումը դուրս հանելը մի քիչ կթեթևացնի նրա ապրումները և առաջարկեցի բարձրանալ երկրորդ հարկ՝ սպասքի իր սիրելի նմուշների մոտ: Մայրիկը տարակուսած նայեց ինձ՝ չգուշակելով, թե ինչու իրեն բերեցի այստեղ: Վերցրեցի առաջին ափսեն ու տվեցի ձեռքը՝ ասելով՝ կոտրի: Հետո արդեն մայրիկին կանգնեցնել հնարավոր չէր...
Իր թույլտվությամբ եմ հրապարակում այս տեսանյութը»: