26/09/2024 13:49
Ադրբեջանի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում Ֆրանսիան ուս ուսի տված` կանգնած է Հայաստանի կողքին. Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բաքվի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում Փարիզն ուս ուսի տված` կանգնած է Երևանի կողքին։
«Ֆրանսիան ուս ուսի տված` կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի ճնշման և տարածքային մտադրությունների պայմաններում։ Միջազգային հանրությունը պետք է լինի այնտեղ, որպեսզի ապահովի խաղաղ բանակցությունների հաջողությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանումը», - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում իր ելույթի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահը։