26/09/2024 12:31
«Նախկինները վայ հայրենասիրություն էին քարոզում». լրագրողների ու ՔՊ-ական նախարարի բանավեճը (Տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում այսօր ագրեսիվ պահվածք դրսևորեց:
Նա մեղադրեց լրագրողներին, թե նախկին իշխանություններից գումար են վերցրել:
«Նախկինների վարած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանն այսօր շրջափակված է, այդ քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանը 30 տարի տնտեսապես չի զարգացել, դրա արդյունքում է, որ Հայաստանում 10-15 օլիգարխ է եղել, մնացած ժողովուրդն էլ ապրել է աղքատության մեջ»,- հայտարարեց նա:
Լրագրողները ՔՊ-ական նախարարին հիշեցրին անցյալը, ասացին, որ տարիներ շարունակ եղել է ՀՀԿ-ական, նա էլ վրդովվեց:
«Գալիս էին, ձեզ վայ հայրենասիրություն էին քարոզում կամ վճարում էին, որ ժողովրդին...»,- ասաց ՔՊ-ականն ու հեռացավ: